Ռազմական 

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների

Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին զինված ուժերի ծառայողներ, տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հյուրեր:

Նիստը բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Տոնի առթիվ զինված ուժերի զինակից-գործընկերներին շնորհավորական խոսք հղեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Շնորհավորական ուղերձներով հանդես եկան հանրապետության տարբեր գերատեսչությունների պաշտոնատար ներկայացուցիչները:

Հանդիսավոր նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ՀՀ ոստիկանության հետ ակտիվ համագործակցության համար և ի նշանավորումն Զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձի, մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների:

Նույն շարքից