Առողջապահություն 

Սխտորի թուրմը նվազեցնում է կաթվածի հավանականությունը

Գիտնականների համաձայն՝ սննդի մեջ ամեն օր սխտորի թուրմ ընդունելն օգնում է նվազեցնել զարկերակներում փափուկ աթերոսկլերոտիկ վահանակները:

Science World Report-ը հայտնում է, որ այդ հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 55 մարդ։

Մեկ տարի սննդում սխտորի թուրմ ընդունելուց հետո հետազոտությունը ցույց է տվել, որ վահանակները 80 տոկոսով ավելի դանդաղ են աճել վերոնշյալ մարդկանց մոտ:

Ժողովրդական բժշկության մեջ ինֆարկտի, կաթվածի կանխարգելման և արյան ճնշման իջեցման համար օգտագործում են սխտորի թուրմ:

Սխտորի թուրմ
40 գրամ մանրացված սխտորը լցնել անթափանց տարրայի մեջ, վրան ավելացնել 100 գրամ սառը եռացրած ջուր: Թրմել 10 օր զով տեղում: Խմել 10 կաթիլ, օրը երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ:

Նույն շարքից