Մշակույթ 

Ժաննա Ֆրիսկեի անհետացած գումարը հայտնաբերվել է

Հայտնի են դարձել հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարի մեծ մասի անհետացման գործով հետաքննության առաջին արդյունքները, հայտնում է Elle.ru-ն:

«Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության իրավաբաններն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Ժաննա Ֆրիսկեի բուժման համար նախատեսված գումարի մեծ մասը գողացվել է, ինչի կապակցությամբ կազմակերպությունը ՌԴ-ի Քննչական կոմիտե էր ուղարկել դիմում` խնդրելով քրեական գործ հարուցել փաստի առնչությամբ։ Խոսքը մոտ 21 մլն ռուբլու մասին է։

Քննչական կոմիտեում աղբյուրի համաձայն՝ բանկին ուղարկված հարցմանն ի պատասխան պարզվել է հետևյալը՝ երգչուհու հայրը գումարի փոխանցումներ չի իրականացրել, ոչ էլ գումար է հանել հաշվից, իսկ ահա երգչուհու քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը 3 փոխանցում է կատարել արտասահմանյան բանկային հաշիվներին։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` այդ փոխանցումների մասին Շեպելևը հիմնադրամին տեղյակ չի պահել։ Հնարավոր է, որ այդ միջոցներն ուղղվել են բժշկական կազմակերպությունների բանկային հաշիվներին։  Շեպելևը փոխանցումներն արել է այն երկրներ, որտեղ բուժում է ստացել Ժաննան։

Եթե հաստատվի, որ միջոցները գողացվել են, քրեական գործ կհարուցվի, որը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում։

Նույն շարքից