Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիան հրապարկել է «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության հավակնորդներին: Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը հավակնում է «Լավագույն ռեժիսոր» կոչմանը «Սիրո մասին» ֆիլմի համար:
Այս անվանակարգում ընդգրկված են նաև ռեժիսորներ Ալեքսանդր Ֆեդորչենկոն, Ալեքսանդր Մինդաձեն: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ից:
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլք: