Մշակույթ 

Էնթոնի Հոփքինսը կխաղա գլխավոր դերերից մեկը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասին ֆիլմում

analitik.am

Հոլիվուդյան աստղ Էնթոնի Հոփքինսը կխաղա գլխավոր դերերից մեկը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «9+1» բազմասերիանոց ֆիլմում, գրում է newsgeorgia.ru-ն։

 


Ռեժիսոր Գոգա Խաինդրավան Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման 9 տարիների մասին ֆիլմի նկարահանումները խոստանում է սկսել սեպտեմբերին։ Հայտնի է, որ ֆիլմում վրացի դերասաններից կնկարահանվեն Միխայիլ Գոմիաշվիլին և Նինել Չանկվետաձեն։


 

Այժմ ռեժիսորի օգնականները բանակցություններ են վարում ևս մի հայտնի հոլիվուդյան դերասանի՝ Նիկոլաս Քեյջի հետ։ Վերջինս պետք է ֆիլմում կատարի երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դերը։


 

Իսկ ինչ վերաբերում է Հոփքինսին, ապա նա, ամենայն հավանականությամբ, կկատարի օլիգարխ Իվանիշվիլիի դերը։ Մեկ այլ տեղեկությամբ՝ նա կատարելու է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի դերը։ Հոլիվուդյան դերասանների հոնորարների մասին տվյալներ չկան։

Նույն շարքից