Մշակույթ 

Ազնավուրը ցանկանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ անցկացնել Վատիկանում

analitik.am

Ֆրանսահայ հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կազմակերպել Վատիկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Գործակալությունը հայտնում է, որ Ազնավուրը չորեքշաբթի ներկա կլինի Հռոմի պապի` Ֆրանցիսկոս I-ի ընդհանուր հավաքին, և երգիչը պատրաստվում է նրա հետ խոսել համերգի մասին։



Հռոմի պապի շրջապատում եղած աղբյուրները հայտնում են, որ նա քաջածանոթ է Ազնավուրի արվեստին և լսում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայի երգերը։



Ազնավուրն (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) իր 90-ամյակը նշել է անցած տարի։ Երաժշտական քննադատների գնահատականներով` նրա վոկալային տվյալները մինչ օրս պահպանվել են, ինչն էլ թույլ է տալիս, որ երգիչը համերգներ կազմակերպի և նոր ձայնասկավառակներ թողարկի։



Հռոմի պապը ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում ժամերգություն կանցկացնի 1915 թվականի զոհերի հիշատակին։ Այս տարի Ֆրանցիսկոս I–ը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու ուսուցիչ։ Ողջ պատմության ընթացքում այս տիտղոսը շնորհվել է ընդամենը 36 սրբի։

 

 

Նույն շարքից