Մշակույթ 

Ղրղզստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Նովրուզը ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու խնդրանքով

analitik.am

Ղրղզստանը ստորագրել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմումը, որում խնդրվում է մի շարք մուսուլմանական երկրներում նշվող Նովրուզ տոնը ներառել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

 

Ղրղզստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Իրանում երկրի դեսպան Ասանբեկ Օսմոնալիևը։ «Ստորագրման արարողությունը կայացել է մշակութային ժառանգության և տուրիզմի իրանյան կազմակերպության գրասենյակում»,- նշել են Ղրղզստանի ԱԳՆ-ում։


 

Նախկինում դիմումը ստորագրել են բոլոր այն պետությունները, որտեղ նշվում է Նովրուզը՝ Աֆղանստան, Ադրբեջան, Հնդկաստան, Իրաք, Իրան, Ղազախստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքիա, Թուրքմենստան և Ուզբեկստան։

Նույն շարքից