Մշակույթ 

Էնթոնի Հոփքինսը չի խաղա Իվանիշվիլիի դերը. ռեժիսորը Գոգա Խաինդրավան հերքել է

analitik.am

Տեղեկությունն այն մասին, թե Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորած  «9+1» ֆիլմում նախկին վարչապետի դերը խաղալու է հոլիվուդյան աստղ Էնթոնի Հոփքինսը, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դերը՝ Նիկոլաս Քեյջը, ֆիլմի ռեժիսոր Գոգա Խաինդրավան հերքել է, գրում է Грузия Online-ը:

 

 

Ռեժիսորը հայտնել է, որ ներկայում ընթանում են սցենարի վրա աշխատանքները, իսկ դերասանները դեռ չեն ընտրվել, այնուամենայնիվ, իրականացվում է վրացի դերասանների քասթինգ, արտասահմանյան աստղեր չեն լինելու:

 


Վրացական ֆիլմում հոլիվուդյան աստղերի մասնակցության մասին տեղեկատվությունը տարածել է «Իմեդի» հեռուստաալիքը: Ըստ ալիքի տեղեկությունների՝ ենթադրաբար 80-ամյա Հոփքինսը պետք է խաղար Իվանիշվիլիի, իսկ 50-ամյա Քեյջը՝ Սաակաշվիլիի դերը:

Նույն շարքից