Մշակույթ 

museum.de բջջային հավելվածի միջոցով այժմ կարելի է տվյալներ ստանալ մի քանի հազար թանգարանների և պատկերասրահների մասին

analitik.am

Սմարթֆոնների նոր ծրագրային հավելվածն աշխարհի թանգարանների ծառայությունների մասին տեղեկատվության հասանելիություն է տրամադրում, գրում է Deutsche Welle-ն։

 


Անվճար museum.de բջջային հավելվածի միջոցով այժմ կարելի է տվյալներ ստանալ մի քանի հազար թանգարանների և պատկերասրահների մասին, մասնավորապես՝ արդի ծրագրերի և ցուցադրությունների, աշխատանքային օրերի և ժամերի, հասցեների և մուտքի տոմսի արժեքների մասին։



 

Հավելվածի հեղինակները նշել են, որ թանգարաններն իրենք են միանում ծրագրային հավելվածի ռեեստրին։



 

Այժմ միացել է 5.353 թանգարան աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ՝ Պրահայի Ազգային թանգարանը, Կոպենհագենի Ազգային պատկերասրահը և Փարիզի Լուվրը։

Նույն շարքից