Մշակույթ 

Ապրիլի 21-ին Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում կանցկացվի հայկական արվեստի և երաժշտության տոկունությունը

analitik.am

Ապրիլի 21-ին Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում կանցկացվի ազատ մուտքով համերգ, որը կնշանավորի հայկական արվեստի և երաժշտության տոկունությունը։ Այս մասին հայտնում է Broadway World-ը։



Համերգին կմասնակցեն MTV Music Video-ի մրցանակակիր Սեբու Սիմոնյանը Capital Cities խմբից, Աննա և Անաիս դուոն (Աննա Գարանո և Անաիս Ալեքսանդրա Թեքերյանը) և վիզուալ արտիստ Գևորդ Մուրադը, որը կնկարի համերգն իրական ժամանակում։ Ապրիլին կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և համերգը որգեկոչման արարողություններից մեկն է, որ կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի հովանու ներքո։



«Երաժշտությունը բժշկում է հոգին և մարդկության պայթուցիկ արտահայտությունն է, որն ունի ավելի խոր ազդեցություն, քան պարզապես բառերը»,- ասել է հարյուրամյակի կազմկոմիտեի անդամ Ալեքս Բաստյանը։

Նույն շարքից