Մշակույթ 

Գիտնականները նորովի են բացատրել խոզի մսից հուդայականների ու մուսուլմանների հրաժարումը

analitik.am

Գիտնականները նորովի են բացատրել խոզի մսից հուդայականների ու մուսուլմանների հրաժարումը: Ամենահայտնի տարբերակներից մեկը բացատրում էր խոզի մսի չօգտագործումը քոչվոր կյանք վարելու հանգամանքով:



Ամերիկացի մարդաբան Ռիչարդ Ռեդինգը նոր տեսություն է առաջարկել՝ հայտնում է Journal of Archaeological Research-ը: Գիտնականի կարծիքով՝ գլխավոր պատճառն այն է, որ խոզերը պարտվել են հավերի հետ մրցակցությունը:



Նախ՝ թռչուններին պահելն ու կերակրելն անհամեմատ հեշտ է, հեշտ է նաև մի տեղից մյուսը տեղափոխելը: Երկրորդ՝ հավերը, ի տարբերություն խոզերի, ավելի քիչ են ջուր խմում, ու դրա հետ միասին՝ արտադրում են նույնքան միս, բացի այդ՝ թռչուններն արտադրում են դիետիկ մթերք՝ ձու: Երրորդ՝ մորթված հավը ոչ մեծ ընտանիքը կարող է ուտել մի քանի ժամում, իսկ հսկայական խոզի մսի պահպանությունը բարդ է: Տաք կլիմայի պայմաններում այդ գործոնը կարող է դառնալ վճռորոշ:



Այդկերպ, ըստ գիտնականի, դա էլ թռչնաբուծությունը տնտեսապես ավելի շահավետ է դարձրել, քան խոզաբուծությունը, որից հետո նոր տնտեսական արգելքը վերածվել է մշակութայինի ու հոգևորի:

Նույն շարքից