Մշակույթ 

Ֆրանսիայում նկարահանվել է աշխարհում առաջին ֆիլմի ռիմեյքը

analitik.am

Ֆրանսիայում հինգշաբթի ստեղծվել է Լյումեր եղբայրների «Բանվորների ելքը ֆաբրիկայից» կինոժապավենի ռիմեյքը՝ ֆիլմի ստեղծման 120-ամյակի առիթով։ Այն պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը հանրությանը ցուցադրվել է մեծ էկրանով:



Նկարահանումներն անցկացվել են եղբայրների հարազատ քաղաք Լիոնում։ Աշխատանքներում ներգրավվել է 3000 մարդ։ Ռիմեյքը բնօրինակի նման տևում է 50 վայրկյան։



Այս տարի եղբայրների կինոստեղծագործության մեկնարկի 120-ամյակի շրջանակում Փարիզում մարտի 27-ին կանցկացվի նրանց նվիրված մեծ ցուցահանդես։

Նույն շարքից