Ռազմական 

Տոնական համերգ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում. Շենգավիթ վարչական շրջան

Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առիթով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության, ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներն ու զոհված ազատամարտիկների հարազատները վաղ առավոտյան՝տոնական միջոցառումների մեկնարկից առաջ, ծաղկեպսակ դրեցին շրջանի՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Այնուհետ՝ այցելեցին Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեցին այն քաջերի հիշատակին, որոնց սխրանքի շնորհիվ ու կյանքի գնով մենք կանք և ապրում ենք արժանապատիվ: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հայոց բանակի օրվան նվիրված տոնական համերգ կազմակերպվեց Ա. Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտի դահլիճում:
Ելույթ ունեցան Շենգավիթ վարչական շրջանի, ԵԿՄ-ի և ինստիտուտի գեղարվեստական խմբերը, անհատ կատարողներ, ճանաչված երգիչ-երգչուհիներ: Միջոցառումը յուրօրինակ ձոներգ էր, որով փառաբանվում էր մեր հայրենիքն ու բանակը` ներկաներին համակելով հայրենասիրության վեհ ու վսեմ զգացումներով:
Տոնի առիթով վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին Ա. Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ, զինվորականներ, աշխատակիցներ:

Նույն շարքից