Մշակույթ 

Երևանում բացվել է Ցեղասպանության և այլատյացության թեմային նվիրված երգիծանկարների ցուցահանդես

analitik.am

Երևանում բացվել է Ցեղասպանության և այլատյացության թեմային նվիրված երգիծանկարների ցուցահանդես։



«Միջոցառումը, որը կանցկացվի մարտի 19–ից 30–ը Հայաստանի նկարիչների միությունում ցեղասպանության, բռնության, ահաբեկության և այլատյացության թեմային նվիրված «Արևավիշապ» գրաֆիկական հումորի փառատոնի շրջանակում, ունի «Պանդորայի տուփը» խորագիրը»,– փառատոնի բացմանն ասաց Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը։



«Այս տարի փառատոնին մասնակցում է աշխարհի 47 երկրների 141 նկարիչներ։ Հատկանշական է, որ նրանց թվում թուրք ինը նկարիչներ կան։ Փառատոնին մասնակցող յուրաքանչյուր երկիր  ներկայացրել է Հայաստանի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»,– նշեց Թորոսյանը։



«Պարզապես հիացած եմ օտարերկրացի նկարիչների ուղարկած աշխատանքներով, միանշանակ, շատ ուժեղ ցուցահանդես է։ Այժմ ներկայացված են աշխատանքներ, որոնք ցույց են տալիս օտարերկրացի յուրաքանչյուր նկարչի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ»,– նկատեց Թորոսյանը։



Փառատոնի շրջանակում մրցանակ է ստացել լեհ երգիծանկարիչ Վիտոլդ Բարբարան։ Նա պարգևատրվել է պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ, որի կազմում են` Սուքիաս Թորոսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Ադամյանը, ինչպես նաև հայտնի ծաղրանկարիչներ Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլն։



«Արևավիշապ» գրաֆիկական հումորի փառատոնը հիմնվել է 2013 թվականին Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից որպես առանձին ծրագիր, և մեկնարկել է նույն տարվա ապրիլի 1–ին` հումորի միջազգային օրվա նախաշեմին։



Փառատոնի նպատակը Հայաստանում երգիծանկարչության` որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղի զարգացումն է։ 

Նույն շարքից