Մշակույթ 

Մոսկվացի թոշակառու Լիդա տատիկը ամաչում է գնալ Շառլ Ազնավուրի համերգին

analitik.am

Մոսկվացի թոշակառու Լիդա տատիկը, ում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հրավիրել է իր համերգին, ամաչում է գնալ «Կրոկուս Սիթի Հոլ», որտեղ ապրիլի 22-ին կայանալու է համերգը, գրում է Газета-ն։


 

Այդ մասին պատմել է լրագրող Ալեքսանդր Չեռնիխը, ում շնորհիվ տատիկի մասին, ով հրաշալի կատարում է Ազնավուրի երգերը, իմացել են համացանցում։

 


«Մեկ օր էլ չանցավ, որ տատիկին գտան։ Barev.Today-ի լրագրողները պատահական հանդիպել են նրան փողոցում և զրուցել։ Սակայն կա մի խնդիր՝ տատիկը շատ է ամաչում գնալ համերգին։ Հույս ունեմ` կկարողանանք նրան համոզել»,- ասել է լրագրողը։


 

Երեկ նշվում էր, որ Շառլ Ազնավուրն ուրախ կլինի ծանոթանալ Լիդա տատիկի հետ և հանդիպել նրա հետ համերգից հետո։

Նույն շարքից