Մշակույթ 

Ղազախստանում Ակտաուի խաչքարը կդառնա առաջիններից մեկը

analitik.am

Ղազախստանի Ակտաու քաղաքում 2014թ. տվյալներով ապրում է 1.065 հայ, ովքեր այդ երկրի քաղաքացիներ են, նույնքան հայ էլ ապրում է կեցության թույլտվությամբ, իսկ շատերը գալիս են գումար վաստակելու։


 

Մանգիստաուի մարզի «Եղբայրություն» հայկական էթնոմշակութային միության նախագահ Հայրապետ Կուրդողլյանը պատմել է, որ Ակտաուի հայերին հավատի և Հայրենիքի խորհրդանիշ խաչքար նվիրելն ընդհանուր որոշում է եղել, գրում է tumba.kz-ը։

 


Եկեղեցու տարածքում խաչքար տեղադրելու խնդրանքով հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են Ակտաուի Բլագովեշչենսկի եկեղեցու հոգևոր հայր Իգորին և Ուրալի արքեպիսկոպոս Անտոնիին, ովքեր հավանություն են տվել գաղափարին։


 

«Ֆորտ Շևչենկոյում գործող հայկական մատուռ կա, սակայն յուրաքանչյուր տոնին այնտեղ գնալ ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց։ Մենք որոշել են հայրենի երկրից լույսի շող բերել Ակտաու, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա աղոթել, մոմ վառել, հոգու հանգստություն գտնել, կարողանա դիմել Աստծուն։ Եթե այս խաչքարի մոտ թեկուզև միայն մեկ տատիկ գա և հանգստություն գտնի, կնշանակի, որ մենք զուր չենք այն կանգնեցրել»,- ասել է Կուրդողլյանը։

 


Հարկ է նշել, որ Ղազախստանում Ակտաուի խաչքարը կդառնա առաջիններից մեկը։ Նրա վրա պատկերված կլինի 2 կամար՝ որպես Հայաստանում և Ղազախստանում ապրող հայերի միասնության խորհրդանիշ։

 

2.2 մ բարձրությամբ քարը պատրաստել են Հայաստանում և Ակտաու կբերեն մարտի վերջին։ Այդ ժամանակ էլ նախատեսված է խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը։

Նույն շարքից