Մշակույթ 

Ուկրաինայից Ղրիմ են բերվել Այվազովսկու և Շիշկինի թանկարժեք կտավները

analitik.am

Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի թանկարժեք նմուշներն Ուկրաինայից բերվել են Ղրիմ, հայտնել է հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։


 

«Ճակատագրական հանրաքվեից (2014թ. մարտ) մի քանի օր առաջ մենք իմացանք, որ Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի հավաքածուների մի մասը գտնվում է Մելիտոպոլում, Օդեսայում և Կիևում։ Միայն շնորհիվ Ղրիմի մշակութային միջոցառումների կազմակերպիչների, Ուկրաինայում մեր ընկերների և գործընկերների անձնուրաց աշխատանքի հաջողվել է անբացատրելի կերպով, ինչպես հետախույզների մասին ֆիլմերում, վերադարձնել ամբողջ հավաքածուն»,- ասել է Նովոսելսկայան։


 

Նրա խոսքով՝ հավաքածուում կան նաև Հովհաննես Այվազովսկու և Իվան Շիշկինի աշխատանքները։

Նույն շարքից