Մշակույթ 

Անիի ավերակները ներառված են Daily Mail-ի «կորուսյալ քաղաքների» ցուցակում

analitik.am

Daily Mail-ը կազմել է «կորուսյալ քաղաքների» ցուցակ, որոնք դեռևս կարող եք այցելել։ Դրանք մեծ բավականություն են երաշխավորում թե՛ պարզապես ճանապարհորդել սիրողներին, թե՛ պատմությամբ հետաքրքրվողներին։ Դրանց շարքում են ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Անիի ավերակները։



Պարբերականը նշում է, որ միջնադարյան հայկական ավերակները գտնվում են Ախուրյան գետի մոտ՝ Հայաստանի հետ սահմանին։ Այն ժամանակին եղել է Բագրատունիների մայրաքաղաքը։



Ժամանակին 100 հազար բնակիչ ունեցող պարսպապատ քաղաքը դարերի ընթացքում նվաճվել է բազմիցս և վերջնականապես լքվել 1700-ականներին։



Ամենահայտնի հուշարձաններից է Հռիփսիմյանց կույսերի վանքը, որ կառուցվել է 1000-1200 թթ.։


 


Պարբերականի կազմած ցուցակում հայտնվել են նաև Պերուի հնագույն քաղաք Մաչու Պիկչուն, որտեղ միայն անցած տարի 1 մլն զբոսաշրջիկ է այցելել, Իրանի Պերսեպոլիս քաղաքը, Արգենտինայի Էպեկուեն քաղաքը, Կոլումբիայի Սյուդադ Պերդիդան, իրաքյան Բաբելոնը, Կամբոջայի Անգկոր-Վատը, հորդանանյան Պետրան և Իտալիայի Պոմպեյ քաղաքը։

Նույն շարքից