Երգչուհի Վալերիան մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը:
NTV-ն հայտնում է, թե մասնավորապես ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վալերիան ու ամուսինը մահացել են Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավտովթարից:
Ներկա դրությամբ Լոնդոնում համերգներ տվող երգչուհին ասել է, որ դա հորինվածք է «սկզբից մինչև վերջ»:
Վալերիան հերքել է իր մահվան լուրը Instagram-ում և ասել, որ հուզված է երկրպագուների անհանգստությունից, որ դրսևորվել էր սոցցանցերում: