Մշակույթ 

Անխնամ վիճակում են գտնվում մեր լավագույն հուշարձանները․ Ճարտարապետների միության նախագահ

analitik.am

Այն հուշարձանները, որոնք դրված են հանրապետության տարբեր քաղաքներում, ճանապարhների հատվածում անմխիթար վիճակում են գտնվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:



Նա նշեց, որ անիմաստ և դժվար է բոլոր հուշարձանների մոտ պահակ կանգնացնելը:  «Խնդիրն այն է, որ այդ ամենն արված է հասարակության, բնակչության համար և նրանք պետք է ուշադիր լինեն հուշարձանների նկատմամբ»,- ասաց նա:



Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ հուշարձանների նկատմամբ «այդ ոչ հարիր վերաբերմունքը ձևավորվել է 90-ական թվականներից և գունավոր մետաղների հավաքը բերեց նրան, որ բազմաթիվ հուշարձաններ, քանդակներ մենք կորցրեցինք»: «Անտարբերությունը, ամենաթողությունը բերեց նրան, որ շատ բաներից մենք զրկվեցինք»,- ասաց նա:



Ճարտարապետների միության նախագահը նկատեց նաև, որ շատ անխնամ վիճակում են գտնվում մեր լավագույն հուշարձանները: Նա նշեց, որ ինչ-որ չափով հուշարձանների նկատմամբ պետական հոգածություն կա, սակայն այս դեպքում անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան, որ այդտեղ չի կարելի աղբ թափել, մակագրություններ անել:

Նույն շարքից