Ռազմական 

«Ներխուժում» օպերացիա. Թուրքիան զորքեր է կենտրոնացնում սիրիական սահմանին

Լրատվամիջոցներում շրջանառվող ինֆորմացիայի համաձայն, վերջին օրերին թուրք-սիրիական սահմանագծի երկյանքով նկատվում է թուրքական զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակումներ: Մասնավորապես զգալի կուտակումներ են նկատվում սիրիական Քամիշլի քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:

ՌԴ վերլուծաբան ու արեւելագետ Սեմյոն Բաղդասարովի համոզմամբ թուրքական հատուկջոկատայինները վաղուց են գործում Սիրիայի տարածքում՝ օժանդակելով Ան-Նուսրա խնբավորման ահաբեկիչներին ու թուրքմենական զորաջոկատներին:

Միաժամանակ Սիրիայում թուրքական զորամիավորումների ներկայության մասին խոստովանել է նաեւ Ան-Նուսրայի լիդեր Աբու Մուհամեդ Ալ-Ջուլանին՝ բացեիբաց հայտարարելով, որ թուրքական զորքերը գտնվում են ոչ թե բուֆերային, այլ՝ Սիրիայի բուն տարածքում:

Նույն շարքից