ԻՊ խմբավորման հրամանատարությունը ծանր պարտություններ կրելով Սիրիայի արեւմտյան շրջաններում, այժմ որոշել է հարձակում սկսել ու գրավել Դեյր Էր-Զոր քաղաքը: Այս մասին հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
ԻՊ ահաբեկիչները վերոհիշյալ շրջան են տեղաշարժել շուրջ 2000 գրոհային ու մեծ քանակությամբ զրահամեքենաներ:
Հիշեցնենք, որ քաղաքը երկարատեւ ժամանակ գտնվում է ԻՊ ահաբեկիչների պաշարման օղակում: Նրանց՝ քաղաքը գրավելու բոլոր փորձերը ձախողվել են: