Ռուսաստանի ծովայի հետեւակայինների առաջին ջոկատը ժամանել է Հալեպի արեւելյան մասում գտնվող Քվեյրիս ռազմական օդանավակայան՝ ԻՊ ահաբեկիչների դեմ հարձակման ընթացքում սիրիական զորքերին օժանդակելու նպատակով: Այս մասին հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
Ռուս ծովային հետեւակայինների 50 հոգուց բաղկացած զորաջոկատը այսեղ է տեղափոխվել Լաթաքիայից:
Տեղեկությունների համաձայն ռուս ծովային հետեւակայինները Հալեպ են տեղափոխել նաեւ զրահամեքենաներ ու այլ սպառազինություն: