Մշակույթ 

Աշխարհի թանգարաններն իրենց հարստությունները ցուցադրում են Twitter-ում

analitik.am

MUSEUM WEEK 2015 ակցիային մասնակցող թանգարանները մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում փորձում են նոր այցելուներ գրավել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

 


Ինչպես նշում է euromag.ru-ն, երկուշաբթի օրվանից Twitter սոցկայքում #MuseumWeek հեշթեգով առցանց ռեժիմով հասանելի են աշխարհի լավագույն թանգարանների հարստությունները:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ ակցիային մասնակցում է աշխարհի 64 երկրի 1.104 քաղաքում գտնվող 2.200 թանգարան: Օրինակ` Ֆրանսիայից ներկայացված է 330 թանգարան:

 


Հատկացված 7 օրվա ընթացքում մշակութային հաստատությունները վիրտուալ այցելուների համար կբացահայտեն իրենց գանձերը, գաղտնիքներն ու ճարտարապետությունը:

 


Նշվում է, որ ակցիայի բոլոր մասնակիցների ամբողջական ցանկը կարելի է գտնել museumweek2015.org հասցեով:

Նույն շարքից