Մշակույթ 

Ամերիկյան Nate D. Sanders աճուրդի տուն վաճառքից հանել է Հիտլերի կտավը

Ամերիկյան Nate D. Sanders աճուրդի տունն առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու վաճառքից հանել է Ադոլֆ Հիտլերի նկարած նատյուրմորտը:

 


Ինչպես նշում է kommersant.ru-ն, «Ծաղիկներով ծաղկաման» կոչվող կտավի մեկնարկային գինը 30.000 դոլար է եղել: Աճուրդի տան ներկայացուցիչը հրաժարվել է ասել պատճառը, որով ֆաշիստական բռնապետի կտավը չի մասնակցելու առցանց ռեժիմով անցկացվելիք աճուրդին:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր` մարտի 26-ին, կայանալիք աճուրդի շրջանակներում կվաճառվեն ֆյուրերին պատկանող այլ իրեր` Հիտլերի ստորագրությամբ երկհատորանոց Мein Кampf աշխատությունն ու նրա անունով ոստիկանական քարտը:

Նույն շարքից