Մշակույթ 

System of a Down խումբը սկսել է վերջին տասնամյակում առաջին ալբոմի ստեղծման աշխատանքները

System of a Down խումբը սկսել է վերջին տասնամյակում առաջին ալբոմի ստեղծման աշխատանքները: Բաս կիթառահար Շավո Օդաջյանը Madcap Music Review-ին պատմել է, որ խումբն արդեն «մի քանի երգ է գրել» ձայնագրության համար:

 


«Մենք արդեն գնացել ենք ստուդիա: Մենք մի քանի երգ ենք գրել: Փորձում ենք սովորել կրկին միասին աշխատել»,- ասել է նա:

 


System of a Down-ն իր վերջին՝ Hypnotize ալբոմը թողարկել էր 2005 թվականին:


 

Սերժ Թանկյանը դեռևս հունվար ամսին խոսել էր խմբի կողմից նոր ալբոմ ձայնագրելու հնարավորության մասին՝ ասելով, որ խումբը բաց է նոր գործերի վրա աշխատելու համար:

 


Խումբն այժմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակմանը նվիրված շրջագայություն է իրականացնում, որը ստացել է «Wake up the Souls» անվանումը:

 


Հարցազրույցում Օդաջյանը, խոսելով իրենց համերգային շրջագայության մասին, նաև ասել է, որ իր համար կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նա շեշտել է, որ ինքը թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունի, այլ պարզապես ցանկանում է, որ պետությունները չժխտեն, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել:

Նույն շարքից