Մշակույթ 

Պիկասոյի կտավը կարող է դառնալ աճուրդում վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը

Իսպանացի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) («Les femmes d'Alger (Version «O») նկարը, որը գնահատվում է 140 մլն դոլար, հնարավոր է` դառնա աճուրդում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Christie’s աճուրդի տանը։



Պիկասոն 1954թ.–ի դեկտեմբերից մինչև 1955թ.–ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստեղծել է 15 տարբեր նկարներ Էժեն Դելակրուայի «Les femmes d'Alger» նկարի մոտիվներով, որոնք կոչվում են այբբենական տառերով` A–ից մինչև O։



Աճուրդը նշանակված է մայիսի 11–ին, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։ Նախնական գինը չի ներառում ստանդարտ միջնորդավճարը` ավելի քան 12 տոկոսի չափով։ Հաշվի առնելով միջնորդավճարը` նկարի վերջնական գինը կարող է գերազանցել 155 մլն դոլարը։



«Ոչինչ չի կարող առավել նշանակալի լինել, քան «Ալժիրցի կանայք»», – հայտարարել է Christie’s–ի գլոբալ ստորաբաժանման ղեկավար Յուսի Պիլկանենը (Jussi Pylkkanen)։

 

 

Նույն շարքից