Մշակույթ 

Փարիզում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մարտի 25-ին Փարիզի Սորբոն համալսարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիված միջազգային գիտաժողովը: Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառման բացման արարողությունը ներկա էին Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Նաժաթ Վալո-Բելկասեմը եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Գիտաժողովի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային գիտական խորհրդի (CSI) կողմից` հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի ղեկավարությամբ, մասնակցեցին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը, Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գիտաժողովի գործընկեր հաստատությունների ղեկավարներ և հարյուրավոր հյուրեր: 

Նույն շարքից