Մշակույթ 

Իտալական ոստիկանությունը հայտնաբերել է Պիկասոյի կորած կտավը

analitik.am

Իտալական ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է մշակութային ժառանգության պահպանության հարցերով, հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի կորած կտավը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


 

1912-ին արված միջին չափի կտավը մաքսանենգները մտադիր էին դուրս բերել երկրից։ Աշխատանքը մոտավոր գնահատվում է 15 մլն եվրո։

 


Մեկ օրվա ընթացքում այն կցուցադրվի հանրությանն Իտալիայի տուրիզմի և մշակութային գործունեության նախարարության հատուկ սենյակում՝ այլ արվեստի աշխատանքների հետ, որոնք ճարտարապետական և պատմական հետաքրքրություն են ներկայացնում և նույնպես առգրավվել են անօրինական շուկայում։

Նույն շարքից