Մշակույթ 

1450 թվագրված հայկական ձեռագիր eBay-ում. մեկնարկային գինը՝ 2495 դոլար

analitik.am

Այս օրերին eBay-ում վաճառքի է հանվել 15-րդ դարի հայկական ձեռագիր: Ի դեպ, հայկական ձեռագրերը կամ առանձին ձեռագիր պատառիկները եզակի են eBay-ում: Հայտարարության մեջ նշված է, որ այն մոտ 1450 թվականի թանգարանային որակի շատ կարևոր հայկական քրիստոնեական ձեռագիր է:



«Կարծում եմ՝ այն գրվել է Նոտրագիրում, որը վերևի մասում ունի պատկերազարդ կնիք և գրված է սև ու կարմիր տառերով: Նրա վերևի ձախ մասում Մարիամի և Հիսուսի մեծ պատկերն է: Ձեռագիրը լավ վիճակում է և ապակով շրջանակված: Շրջանակված չափը 25″ (63.5 սմ) x 18″ (46 սմ), էջի չափը՝ 20″ (51 սմ) x 13.5″ (35 սմ): Ես ուրախ կլինեի քննարկել այդ ձեռագիրն անձամբ, խնդրում եմ զանգահարել ինձ ++ 503-380-6452 համարով: Այս ձեռագիրը մասնավոր ակադեմիական հավաքածուի մի մասն է և շատ կարևոր ներդրում է քրիստոնեական անտիկ ձեռագրերում: Առաքման ծախսերի հետ կապված կապվեք ինձ հետ: Հավատացեք, որ որակն այն է, ինչ նկարագրել եմ: Ես հասկանում եմ, թե ինչ եմ վաճառում, ես վաճառում եմ միայն իրական անտիկ իրեր և երաշխավորում եմ, որ դրանք հենց այնպիսին են, ինչպես նկարագրված է: Եթե դուք ունեք այլ հարցեր, խնդրում եմ առանց տատանվելու զանգահարեք ինձ»,- գրված է հայտարարության մեջ:



Ձեռագրի առաջարկվող մեկնարկային գինն է 2495 դոլար:
http://i.ebayimg.com/00/s/MTI4MFg4ODQ=/z/dVUAAOSwv0tU6lKd/$_57.JPG

 

 

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին eBay-ում վաճառքի հանվեց Նարեկացու ձեռագիրը, որն անմիջապես 30.000 ԱՄՆ դոլարով փրկագնեց Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր, մոսկվաբնակ Արթուր Ջանիբեկյանը և նվիրեց Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը դեռ այն ժամանակ ասում էր, որ Մատենադարանից դուրս աշխարհով մեկ թափառում է մի ամբողջ մատենադարան: Ձեռագիրը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ էր հասել, ապա հայտնվել eBay-ում:



Ով կփրկագնի հերթական ձեռագիրը՝ դեռ պարզ չէ, բայց հստակ է, որ այն փրկագնելու ժամանակն է:



Աղբյուր՝ slaq.am

Նույն շարքից