Մշակույթ 

Հայոց ցեղասպանության թանգարանը կվերաբացվի ապրիլի 25-ին. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարանը ապրիլի 24-ին բաց կլինի միայն պաշտոնական այցելությունների համար, իսկ հանրության համար վերանորոգումից հետո բացարձակապես նոր տեսքով թանգարանը բաց կլինի հաջորդ օրվանից: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 

«Մենք հիմա փորձում ենք ճշտել, թե ինչ տարբերակով կարող ենք ներկայանալ հանրությանը: Չենք ցանկանում գոյացնել հերթեր, քանի որ  հարյուրավոր մարդկանց հերթերը կարող են վատ հետևանքներ ունենալ»,- ինչպես հայտնում է «Արմենպրեսը»՝ նշեց Հայկ Դեմոյանը:

 

Թանգարանը վերանորոգումոց հետո հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով, որտեղ առկա են լինելու էլեկտրոնային սարքավորումներ և ձեռքի հպումով աշխատող էկրաններ: Մարդկանց մեծ հոսքի առկայության դեպքում, ըստ թանգարանի տնօրենի, իրենք ի վիճակի չեն լինի բոլոր ցանկացողների համար ապահովել թանգարանում առկա համակարգերից օգտվելու հնարավորություն:

Նույն շարքից