ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կարևորելով երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, մայրաքաղաք-մարզեր միջմշակութային համագործակցութունը, կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ ԽՈՐԱԳՐՈՎ»։ Մայիսի 11-ից հունիսի 11-ը, մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո որոշում է մրցանակակիրներին, հանդես գալիս խորհրդատվական կարծիքով և մրցանակաբաշխության օրը հանձնում մրցանակները։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
- Ռաֆայել Քոթանջյան (ՀՀ ժողովրդական արտիստ)
- Դավիթ Մինասյան (ՀՀ վաստակավոր նկարիչ)
- Անետա Երզնկյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ,պրոֆեսոր)
- Աննա Հեքեքյան (ռեժիսոր, պրոֆեսոր)
- Հայկ Օրդյան (կինոռեժիսոր, ԵՊՄՀ դասախոս)
- Սամվել Սևադա (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, բանաստեղծ)
- Հրաչյա Ղազարյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ)
- Դավիթ Հակոբյան (ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան)
- Արթուր Բախտամյան (ՀՀ վաստակավոր լրագրող, հեռուստամեկնաբան)
- Վիգեն Չալդրանյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր)
- Արզաս Ոսկանյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
- Երվանդ Երզնկյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
- Սուսաննա Մարտիրոսյան (ԵՊԿ պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ)
- Գարեգին Գրիգորյան (կինոռեժիսոր ԵԹԿՊԻ դասախոս)
- Ռուբեն Դանիելյան (նկարիչ, ԳԱԱԱ դասախոս)
- Աշոտ Համբարձումյան (ՀՀ վաստակավոր նկարիչ)
- Դավիթ Գալստյան (լուսանկարիչ)
- Լալա Մնացականյան (ՀՀ վաստակավոր արտիստ)
Հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 11-ը։
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի աջակից՝ Երևանի քաղաքապետարան։
Կոնտակտային տվյալներ`
ք. Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:
Հեռախոս. (+374 10) 53 09 73, (+374 99) 53 09 73
e-mail: [email protected]
Կայքի հասցե http://www.ysitc.am/
Նախագծի տնօրեն` Էրիկ Բարսեղյան
Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ
https://dl.dropboxusercontent.com/u/77917442/ART-FEST%20%20hayt.doc
ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.` 055-67-12-77)