Մշակույթ 

Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 85 տարեկան

1930 թվականի ապրիլի 1-ին ծնվել է հայ թատրոնի ու կինոյի անվանի դերասան,   ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։ Այսօր նա կդառնար 85 տարեկան:



Կինոյի դերերում նրա  առավել սիրված մարմնավորումներն են` «Սարոյան եղբայրներում»  Գևորգի, «Առաջին սիրո երգ»-ում Արսենի, «Մենք ենք, մեր սարերը»-ում` Պավլեի,  «Տերը»-ում` Ռոստոմի,  «Երևանյան օրերի խրոնիկա»-ում ` Արմենի,  «Փառքի օղակներ»-ում Գուրգենի, «Հուսո աստղ»-ում Տեր Ավետիսի և այլն:
 



Խորեն Աբրահամյանը «բնիկ» սունդուկյանցի էր. մայր թատրոնում, ուր նա  աշխատեց 1951 թվականից` կատարեց բազում դերեր։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են համարվում`  Ռուստամ (Ա.Շիրվանզադեի«Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան(Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ.Շեքսպիրի«Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։

 

 

Խորեն Աբրահամյան  ռեժիսորի  (1979–1984թթ. եղել է  մայր  թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը,) աշխատանքներից առավել հայտնի են  Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված  Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։

 

 

Խորեն Աբրահամյանը  հայտնի էր նաև որպես ասմունքող: Ներկայացնում ենք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը` Խորեն Աբրահամյանի կատարմամբ:

Նույն շարքից