Պաղեստինցի Ռաբի Դարդունան, ում տունն ավերվել է անցած տարի Գազայի հատվածում իսրայելական գործողության հետևանքով, BBC-ին պատմել է, որ վաճառել է իր տնից մնացած միակ պատի վրա արված արվեստագետ Բենքսիի աշխատանքն «ընդամենը մի քանի հարյուր դոլարով», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դարդունայի խոսքով՝ նրան խաբել է իր վարձակալած տան սեփականատերը:
Բենքսին նկարել է լաց եղող հունական աստվածուհուն մեկ ամիս առաջ Գազայի հատված կատարած այցի ընթացքում:
Իր իրական անունը թաքցնող արվեստագետի յուրաքանչյուր աշխատանք գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ:
Ինչպես նշել է Դարդունան, Բենքսիի ներկայացուցիչը կապվել է իր հետ և ասել, որ աշխատանքը պետք է վերադարձվի: