Մշակույթ 

Կալկաթայի հայկական դպրոցը 194 տարեկան է

Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը չորեքշաբթի նշանավորել է հայկական և հնդկական կրթական համագործակցության ժառանգությունը հաստատության հիմնադրման 194-ամյակի օրը։



Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1821 թվականին՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի կողմից, ովքեր քաղաքի հայ համայնքի ականավոր անդամներն էին։ Դա միակ կրթական կենտրոնն էր արևելքում՝ հիմնված հայ համայնքի երեխաներին կրթելու համար։



Միջոցառման ժամանակ հնչել են ողջույնի խոսքեր, բեմականացվել պոեմներ, ելույթ է ունեցել դպրոցական երգչախումբը՝ IANS գործակալությանը հայտնել է դպրոցի տնօրեն Սումիտրա Մալիկը։



Հաստատությունն այժմ ունի 40 հայ ուսանող։ Կալկաթան քրիստոնյա հայերի տունն է եղել 17-րդ դարից։

Նույն շարքից