Ռազմական 

Թուրքական ռմբակոծիչները կրկին ներխուժել են Թուրքիայի օդային տարածք

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ինքնաթիռները հինգշաբթի խախտել են Հունաստանի օդային տիրույթը։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը։

Նրա խոսքով՝ խախտումն իրականացվել է այն ժամանակ, երբ հունական ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել Իմիա կղզու շուրջ հակամարտության ժամանակ հույն զինծառայողների զոհվելու վայրում։

1996 թվականին Էգեյան ծովում գտնվող Դոդեկանեսյան արշիպելագի Իմիա անմարդաբնակ, ժայռոտ կղզու համար տարածքային վեճը վերաճել էր Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի։ Նրանք հայտնվել էին պատերազմի շեմին։ Կոնֆլիկտը հարթվել էր միջազգային հանրության, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջամտությունից հետո։

Ճգնաժամի վերջին օրերին հակամարտության շրջանում կործանվել էր Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռ, որի հետևանքով զոհվել էր 3 հույն սպա։ Վթարի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։ Կամենոսը երեկ ծաղկեպսակներ է դրել ծովում՝ նրանց զոհվելու վայրում։

Դրանից հետո նա հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվի կասկածի տակ դնել Էգեյան ծովում Հունաստանի ինքնիշխան իրավունքները։

Նույն շարքից