Ռուս հատուկջոկատայիններն ու սիրիական զորքերն ԻՊ ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի հարավային մասում գտնվող Վադիա ռազմաստրատեգիական հանգույցը: Այս մասին հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
Վերոհիշյալ բնկավայրը գտնվում է Կուվերեյս ռազմական օդանավակայանից ընդամենը 6կմ հեռավորությամբ: Հիշեցնենք, որ սիրիական զորքերը նպատակ են հետապնդում գրավել օդանավակայանն ու այն վերածել ռազմաբազայի, միաժամանակ վերականգնելով Հալեպ կատարվող մատակարարումները: Ռուս հատուկջոկատայինները մարտի ընթացքում կիրառել են տանկեր ու արդիական այլ զինատեսակներ: