Մշակույթ 

Նկարչուհին, ի նշան բողոքի, նկարել է Նեմցովի 83 դիմանկար

Նկարչուհի Լենա Հեյդիզը rusnovosti-ի հետ զրույցում պատմել է հիշատակի արտ-մարաթոնի մասին, որը նա նվիրել է սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին և մտադիր է շարունակել նկարել, քանի դեռ չեն ձերբակալվել սպանության պատվիրատուները։



«83 դիմանկար արդեն նկարված է։ Ես նկարում են մատիտով՝ թղթի վրա։ Կան անհաջող դիմանկարներ, սակայն ես դրանք ոչ մեկին ցույց չեմ տալիս։ Հաջող դիմանկարները կախված են կայքում։ Դրանք վաճառքի համար չեն, սա ակցիա է»,-պարզաբանել է նկարչուհին՝ հավելելով, որ իր ծրագրերում չկան նաև անձնական ցուցահանդեսի կազմակերպման պլաններ։



Հեյդիզը հայտարարել էր անժամկետ արտ-մարաթոնի մեկնարկի մասին 2015-ի մարտի 3-ին՝ Նեմցովի սպանությունից հետո 5-րդ օրը։

Նույն շարքից