Աֆղանստանում լիկվիդացվել է «Թալիբան» շարժման շուրջ 28 գրոհային, այդ թվում՝ 3 դաշտային հրամանատար: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, նշելով, որ գերի է վերցվել նաեւ 12 գրոհային, առգրավել մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Հատուկ գործողություններն իրականացվել են միաժամանակ մի քանի պրովինցիաներում:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը գնալով վատթարացել է: Մասնավորապես թալիբներն ու ԻՊ ահաբեկիչները երկրում նոր տարածքներ զավթելու նպատակով ակտիվացրել են բախումները միմյանց միջեւ: Հիշեցնենք, որ ամռանը թալիբների հաջողվել էր գրավել 300 հզ բնակչություն ունեցող Քունդուզ քաղաքը: