Նյու Յորքում Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է երաժիշտ Ֆարել Ուիլյամսի մոմե արձանը, գրում է Газета-ն։
Ինչպես նշել է արարողությանը մասնակցած Ուիլյամսը՝ ինքը տարբեր զգացողություններ է ունենում արձանի կողքին գտնվելիս։
«Պետք է ասեմ, որ լինել այստեղ և կանգնել արձանի կողքին՝ մի փոքր սարսափելի է»,- ասել է Ուիլյամսը։
Արձանի ստեղծման համար պահանջվել է 4 ամիս։ Գլխավոր մասնիկը դարձել է գլխարկը, որը նման է Ուիլյամսի Vivienne Westwood գլխարկին, որով նա մասնակցել է 2014թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։





