Մշակույթ 

Թոմ Հենքսը ԱՄՆ-ի ամենասիրելի կինոաստղն է

Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը դարձյալ ԱՄՆ-ի ամենասիրելի կինոաստղ է հռչակվել, տեղեկացնում է Variety-ն:

Երկրորդ տեղում Ջոննի Դեփն է, իսկ երրորդում` Դենզել Վաշինգթոնը: Վարկանիշը կազմվել է  Harris Poll-ի հարցման վկայակոչմամբ:

59-ամյա Հենքսը  2002-ին, 2004-ին, 2005-ին և 2013-ին արդեն դարձել է վարկանիշի առաջատար: 2015-ին նա դարձյալ գլխավորել է ցուցակը:

Չորրորդ հորիզոնականում Ջոն Ուեյնն է, հինգերորդում` Հարիսոն Ֆորդը:

Նրանց հետեւում են Սանդրա Բալոքը,  Ջենիֆեր Լոուրենսը:

Թոփ տասնյակում են նաև Քլինթ Իսթվուդը, Բրեդ Փիթն ու Ջուլիա Ռոբերթսը:

Նույն շարքից