Ավստրալիայի Ազգային պատկերասրահում բացվել է նկարիչ Ջեյմս Թարելի նկարների արատասովոր ցուցահանդեսը, որին ներկա գտնվել հնարավոր է միայն առանց հագուստի, գրում է The Telegraph-ը:
Այցելուները պարտադիր պետք է 18 տարեկանից բարձր լինեն:
«Այդ մերկ շրջագայությունը շատ բան է բացահայտել մեր մասին: Երբ հագուստ չկա, դու չես կարող հասկանալ` ով շատ փող ունի: Բացակայում են մշակութաբանական տարբերությունները, որոնք իր մեջ կրում է հագուստը: Արդյունքում բոլորը հավասար են դառնում, գործնականում` մեկ ամբողջություն»,- գաղափարը մեկնաբանել է էքսկուրսավար Սթյուարթ Ռինգհոլթը:
Նշվում է նաև, որ մերկ մարմինը սազական է Թարելի նկարների ոճին:
