62-ամյա Քիմ Բեսինջերը նկարահանվելու է «Մոխրագույնի 50 երանգներ» ֆիլմի շարունակությունում, հայտնում է Variety–ն:
«50 երանգով մուգ» էրոտիկ ֆիլմի դերասանական կազմում Դաքոթա Ջոնսոնին ու Ջեյմի Դորնանին նկարահանման հարթակում կմիանա նաև օսկարակիր Քիմ Բեսինջերը:
Դերասանուհին կկատարի Ելենա Լինքոլնի՝ Քրիսթիան Գրեյի գործընկերուհու ու նախկին սիրուհու դերը:
Հիշեցնենք որ «50 երանգով մուգ» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թ. փետրվարին:
