«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները գրավել են մեկ այլ ահաբեկչական խմբավորման՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ռազմական ճամբարը: Այս մասին հայտնում է Ria.ru գործակալությունը: Դեպքի հետևանքով սպանվել է 5 ահաբեկիչ:
«Ահաբեկիչների միջև արդեն երկու օր է, ինչ կռիվներ են տեղի ունենում: «ԻՊ»-ն այսօր գրավել է «Ան-Նուսրայի» ռազմական ճամբարը՝ սպանելով հինգ ահաբեկչի և պատանդ վերցնելով ևս 6-ի»,- նշվում է հաղորդագրության մեջ: