Մշակույթ 

Հայազգի Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը լավագույնն է ճանաչվել

Ըստ ռուսական «Ոսկե արծիվ» կինոմրցանակի` տարվա լավագույն խաղային ֆիլմ է դարձել հայազգի Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը, տեղեկացնում է interfax-ը։

«Ես ցնցված եմ այդ որոշմամբ: Շատ լավ հայրենասիրական ֆիլմեր կային: Սակայն շատ ճիշտ է մեր ոչ հեշտ ժամանակներում պարգևատրել սիրո մասին ֆիլմին: Ես աջակցում եմ այդ որոշմանը»,- ասել է ռեժիսորը:

«Լավագույն խաղային ֆիլմ» անվանակարգում այս տարի ներկայացվել են Դմիտրի Մեսխիևի «Գումարտակ», Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար», Սերգեյ Գովորուխինի «Ամենագեղեցիկ դարաշրջանի վերջը», Ալեքսանդր Մելաձեի «Բարի Հանս, սիրելի Պյոտր», ինչպես նաև Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմերը:

«Ոսկե արծիվը» Ռուսաստանի ազգային կինոմրցանակ է, որը հիմնվել է 2002-ի մարտի 4-ին:

Նույն շարքից