Ամերիկյան House of Cards սերիալը չորրորդ սեզոն կունենա: Ինչպես գրում է interfax.ru-ն՝ այդ մասին հայտնել է NetFlix վիդեոծառայությունը Twitter-ի իր էջում: Ընկերությունը հայտնի սերիալի ստեղծողն է: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Քևին Սփեյսին և Ռոբին Ռայթը:
Սերիալը, որը բազմաթիվ մրցանակների է արժանցել տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Ոսկե Գլոբուսի» և «Էմմիի», կվերադառնա 2016 թվականին:
House of Cards-ը, որը նույնանուն բրիտանական հեռուստասերիալի տարբերակն է, պատմում է քաղաքական գործիչ Ֆրենկ Անդերվուդի կյանքի և կարիերայի մասին, ով ինտրիգների և մանիպուլյացիաների շնորհիվ կարողացել է զբաղեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնը: