Մշակույթ 

Ես էլ եմ Ցեղասպանություն վերապրած. Պատրիկ Ֆյորի

analitik.am

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին «France 2» հեռուստատեսության եթերում խոսել է իր մանկության հիշողությունների և Հայոց ցեցասպանության մասին: «Փարիզի աստվածամոր տաճարը» հայտնի մյուզիքլում Ֆեբուսի դերով համաշխարհային ճանաչում ստացած Պատրիկ Ֆիորիի իրական ազգանունը Շուշայանն է: Նա ֆրանսիական հեռուստաալիքի եթերում պատմել էր իր հայկական արմատների մասին:

 



«Ես էլ եմ Ցեղասպանություն վերապրած: Հորս երկար ժամանակ պահանջվեց, մինչև նա պատմեց մեզ դրա մասին, քանի որ չէր ուզում ցավ պատճառել մեզ: Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի: Դրանից առաջ մեր տանը այդ թեմայի վերաբերյալ արգելք էր դրված: Սակայն, մի օր ես պահանջեցի բացատրել եղելությունը: Նա ինձ ասաց, որ մի գյուղում ընտանիք կար, որի մասին մոռացել էին գյուղում հայերին կոտորողները: Այդ տան բոլոր անդամները աղոթում էին՝ սպասելով, որ իրենց տուն էլ են մտնելու: Սակայն իրենց մասին մոռացել էին, և դա Շուշանյանների ընտանիքն էր», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ֆրանսիական Non-Stop People պարբերականը, ասել է Պատրիկ Ֆիորին:

 

Նույն շարքից