Մայիս ամսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հյուրերը կկարողանան անվճար օգտվել հասարակական տրանսպորտից, հայտարարել է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Մարտին Բիդերմանը, ով զբաղվում է մրցույթի կազմակերպչական հարցերով, գրում է Ռիա Նովոստի գործակալությունը։
«Այս տարի առաջին անգամ մենք որոշել ենք «Եվրատեսիլն» էկոլոգիապես մաքուր մրցույթ դարձնել՝ green event: Դա կվերաբերի հյուրանոցներում տեղավորելուն և հասարակական տրանսպորտին, ինչպես նաև՝ աղբի վերամշակմանը։ Հասարակական տրանսպորտը կլինի անվճար «Եվրատեսիլի» հյուրերի համար»,- ասել է Բիդերմանը։