Մշակույթ 

Պուգաչովայի ճառը տպավորիչ է եղել հատկապես սոցկայքերի օգտատերերի համար

analitik.am

Ռուս արտիստների համերգային գործունեության վերաբերյալ օրենքի նոր նախագիծը խիստ քննադատության է արժանացել Ալլա Պուգաչովայի կողմից: Այս մասին հայտնում է Elle.ru-ն:

Դումայի պատգամավորներն առաջարկել են ստեղծել ինքնակարգավորվող կազմակերպություններ, որոնք կհետևեն առանց բացառության բոլոր ելույթներին: Այսպիսով, արտիստներն ինքնուրույն չեն կարող զբաղվել իրենց համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև պետք է գումար վճարեն այդ կազմակերպություններին՝ համերգներ կազմակերպելու համար:

Շատ արտիստներ չեն հավանել օրենքի այս նախագիծը, այդ թվում՝ Ալլա Պուգաչովան․ «Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Դուման անելու  ուրիշ ոչինչ չունի, բացի այդ օրենքով զբաղվելուց»:

«Արի, վճարիր: Ո՞ւմ: Ինչի՞ համար: Ո՞ւմ հաշվին: Մակաբույծների գրասենյակի՞ համար: Ինչի՞ է դա հանգեցնելու: Ինչպես ցանկացած ճորտատիրական իրավունք, դա կհանգեցնի մահացած հոգիների և կաշառքների: Կարգապահության ցանկացած ավելորդություն դեռևս խորհրդային տարիներին հանգեցրել է քաոսի: Ցանկանո՞ւմ եք այն: Ստացեք»,- հավելել է երգչուհին:

Պուգաչովայի ճառը բավականին տպավորիչ է եղել ոչ միայն ներկաների, այլև սոցկայքերի օգտատերերի համար:

https://www.youtube.com/watch?v=STeoqIIJVA4

Նույն շարքից