Մշակույթ 

Լեւոն Մալխասյանը եւ Արամոն ելույթ են ունեցել Քարդաշյան քույրերի համար. news.am

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից անմիջապես հետո ուղեւորվել են «Մալխաս» ջազ ակումբ։ Ակումբում քույրերը մնացել են մոտ կես ժամ։ Մեր թղթակիցը նկատել է, որ ակումբում է եղել նաեւ երգիչ Արամոն։ 

Քիչ առաջ մենք կապ հաստատեցինք նրա հետ, ով հաստատեց դա՝ նշելով, որ ելույթ է ունեցել Քարդաշյան քույրերի համար։

«Շատ ադեկվատ, հաճելի անձնավորություն էր Քիմը։ Շատ ջերմ ընդունելություն էր, նորմալ հայուհի է։ Իմ շփումը եղել է երգի տեսքով` բեմից։ Նա ծափողջունեց, շնորհակալություն հայտնեց այն երգերի համար, որ կատարեցի։ Շատ տպավորված էր»,-նշեց Արամոն՝ հավելելով, որ իր հետ բեմում է եղել նաեւ Լեւոն Մալխասյանը, ով նվագել է քույրերի համար։

Մեր հարցին՝ ինչ երգեր է կատարել, Արամոն պատասխանեց․ «Ջազային ստեղծագործություններ են՝ հայկական մշակումով, որը շատ լավ ընդունվեց նրա կողմից, չեմ կարող ասել՝ զարմացավ, բայց ես շատ նորմալ էներգետիկա էի տեսնում իր կողմից»։

Արամոն նշեց, որ քույրերը միայնակ են ընթրել ակումբուն։ Ի դեպ, պարզվում է՝ Քարդաշյաններն իրենք են ցանկացել այցելել «Մալխաս» ջազ ակումբ։ Ակումբից հեռանալով՝ Քիմը ստորագրություն է թողել պատի վրա, ինչպես անում են մյուս հայտնի հյուրերը։

Արամոն կարծում է, որ Քիմ Քարդաշյանի այցեը մեր երկիր նորմալ է։ «Մարդը մնում է մարդ։ Ես կարծում եմ, որ իր կողմից  այս այցը, իր արմատներին վերադառնալը նորմալ է»։


Նույն շարքից